Բովանդակություն * | Սեպտեմբերի 12-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» վերահսկող ինժիներ Նորայր Կարապետյանի, բնապահպան Արմինե Գաբրիելյանի, ծրագրի իրականացման մասնագետ Հարություն Չոբանյանի, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ ներկայացուցիչների , ուղեկցությամբ շրջայց է կատարել Մեղրի քաղաքի Փոքր թաղ թաղամասի շինհրապարակում՝ հետևել, թե ինչպես են իրականացվում «ՀՏԶՀ»-ի ենթածրագրի «Մեղրիի Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրի շինարարական աշխատանքները։ Հիշեցնենք, որ բարեկարգման աշխատանքները իրականացվում են ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Կապալառու ընկերությունների պատասխանատուները համայնքի ղեկավարին են ներկայացրել շինօբյեկտների՝ ընթացիկ փուլում գտնվող աշխատանքների մանրամասները, նշել և քննարկել ի հայտ եկած խնդիրները, առաջարկությունները: Նշվել է , որ մեծամասամբ իրականացվել է փողոցների սալիկապատման, զբոսաշրջային ցուցանակներով կահավորման, լուսավորման, խմելու ջրի, ոռոգման, կոյուղու համակարգի կառուցման, մայթերի վերանորոգման, բարեկարգման և այլ աշխատանքներ։ «Մեղրիի Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2024 թվականի դեկտեմբեր ամսին։ |