Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Ասյա Սարգսյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 17-ի N2843-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Ասյա Սարգսյանին (գրանցման համարը՝ 79․1329192) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի 4/7 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: