Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 28-ի «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին» N58 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1)որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի տարածական համակցված պլանավորման փաստաթղթում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին».
2)որոշման մեջ «1918» թիվը փոխարինել «1920» թվով.
3)որոշման 1-ին կետում «հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում» բառերը փոխարինել «տարածական համակցված պլանավորման փաստաթղթում» բառերով: |