Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 16–րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 30-ի N78-Ա որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 7-ին կազմակերպված աճուրդի թիվ 10 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գործարանային փողոցի 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,03799 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասը (1 միավոր, կադաստրային ծածկագիր՝ 09-002-0064-0158) 494 000 (չորս հարյուր իննսունչորս հազար) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող մասնակից Սամվել Սարգսյանին՝ մառան կառուցելու նպատակով։
2. Օրենքով սահմանված կարգով ապահովել վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081367 հաշվարկային հաշվին:
3. Սույն որոշմամբ սահմանված հողամասի օտարման պայմանագրում ամրագրել Մեղրի համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 (տասը) տարի:
4. Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ Արտավազդ Արզումանյանին` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
5. Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` ՀՀ կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետը։