Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 128-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեի (4729) հոդվածից Ամանորի կապակցությամբ տրամադրել ֆինանսական աջակցություն Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 20000 (քսան հազար) ՀՀ դրամ` համաձայն N1 և N2 հավելվածների:
2.Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: