|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հուլիսի 2019 թվականի N 41 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՃԵՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի 16-Ա, 17-Ա, 18-Ա, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի 25-Ա, 26-Ա և 27-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԱՌ ՈՉԻՆՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով , <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> 3-րդ, 62-րդ հոդվածներով, հաշվի առնելով, որ Մեղրի համայնքը հանդիսանում է Կարճևան համայնքի իրավահաջորդը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից ստացված գրությունը ՝Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևան գյուղական համայնքի ղեկավարի 2014 թվականի օգոստոսի 3-ի 16-Ա, 17-Ա, 18-Ա, 2016թվականի հուլիսի 12-ի 25-Ա, 26-Ա և 27-Ա որոշումներն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու հայցով դիմել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
2.Լիազորել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Մարիամ Աբրահամյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր N490) հանդես գալու Մեղրի համայնքի ավագանու անունից, լինելու ավագանու ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: |
Կողմ -9 ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(16.97 Կբ)
|
|
|
Կարգավիճակ՝ | Չի գործում մասնակի |
|
Կարգավիճակի հիմք՝ | որոշում N115 (26.12.2019) |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|