Բովանդակություն * | Այսօր՝ օգոստոսի 14-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Է. Թըրներին Մեղրի այցելելու համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունները պետք է տանել դեպի խորացում: Դեսպանի առաջարկով համայնքի ղեկավարը ներկայացրել է Մեղրի համայնքի վերջին զարգացումները, դրանց հետևանքները, առկա մարտահրավերները, սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված ծրագրերը, զբոսաշրջության զարգացման միտումները և հեռանկարները, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ընթացիկ աշխատանքների և կարևորության մասին։ 🖇Զրուցակիցները նաև զուգահեռներ են անց կացրել երկու երկրների՝ Հայաստանի և Կանադայի կառավարման ձևերի, հարևան երկրների հետ փոխհարաբերությունների, իրավական համակարգերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին՝ երկու կողմերը միմյանց հանձնեցին տարածաշրջանին և պետությանը հատկանշական նվերներ։ |