Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Աննա Նավասարդյանի 2022թ.-ի մայիսի 16-ի N2115-Տ համայնքի ղեկավարին ուղղված դիմումը.
որոշում եմ՝
1.Ձևակերպել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 32 շենքի հարևանությամբ խաղահրապարակի հիմնման շինարարական աշխատանքների թիվ 03 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը կցվում է):
2.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: