Բովանդակություն * | Ճանաչողական շրջայցերի հաջորդ կանգառը Մեղրի համայնքի Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար և Լեհվազ բնակավայրերն էին։ Oգոստոսի 26-ին, Կուրիս բնակավայրում Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպմանը , բնակիչները ներկայացրեցին հետևյալ հիմնախնդիրները՝ 1․Աղբահանության սպասարկման ոլորտի բարելավում,երկաթյա աղբամանների տրամադրում 2․Նստարաններ՝ հասարակական վայրերում տեղադրելու համար 3․Հոսանքալալերի և հոսանքաձողերի խնդրի լուծում 4․ Գերեզմանատան հարակից տարածքի ցանցապատում Խնդիրների մեծամասնությունը տեղում ստացան համապատասխան լուծումներ, իսկ մնացյալ խնդիրներն արձանագրվեցին։ Գուդեմնիս բնակավայրում բնակիչներն առանձնացրեցին հետևյալ խնդիրները՝ 1․Ջրատար խողովակների տրամադրում ջրագծերի նորոգման համար 2․Կանգառի կառուցում 3․Գերեզմանատան հարակից տարածքների ցանցապատում 4․Աղբամանների տրամադրում 5․Մոտոբլոկ սարքավորման տրամադրում Վահրավար բնակավայրում հանդիպմանը ներկայացած բնակիչներն համայնքի ղեկավարին դիմեցին քաղաքաշինական, կոմունալ–կենցաղային տարաբնույթ խնդիրների լուծման հարցերով: Ծանոթանալով հանդիպմանը ներկայացած բնակիչների խնդիրներին` Խ․ Անդրեասյանը խոստացավ տալ լուծումներ խելամիտ ժամկետներում։ Լեհվազ բնակավայրում հանդիպման սկզբին Խ․ Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց գյուղի բնակիչ Բորիկ Սարգսյանին բարեգործական, բնակավայրի զարգացմանը միտված գործունեություն իրականացնելու համար։ Բնակիչները ծանոթացրեցին խնդիրներին՝ 1․Խմելու ջրի ջրագծի վերանորոգում, նոր ջրագծի կառուցում 2․Աղբահանություն ծառայության արդյունավետ կազմակերպում 3․Գերեզմանատան ճանապարհի որոշակի հատվածի բարեկարգում 4․Գյուղամիջյան ճանապարհի որոշակի հատվածի ասֆալտապատում 4․Անհրաժեշտ շինարարական նյութերի տրամադրում։ Լսելով բոլոր հիմնախնդիրները համայնքի ղեկավարը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանումներին իրականացնել խնդիրների խորքային ուսումնասիրություններ, տալ ճշտգրիտ լուծումներ։ Խ․ Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց բնակիչներին հիմնախնդիրներին ծանոթացնելու համար: |