Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող.
1)համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1 (մեկ) հեկտար այլ հողատեսք /կադաստրային ծածակագիր՝ 09-051-0401-0001-ից/.
2)պետական սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերից 0,06 հեկտար /կադաստրային ծածակագիր՝ 09-051-0505-0001-ից/ և 0,02722 հեկտար /կադաստրային ծածակագիր՝ 09-066-0368-0001-ից/ <<տրանսպորտի օբյեկտների հողեր>> գործառնական նշանակության հողամասերը.
3)համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,03 հեկտար վարելահողը /կադաստրային ծածակագիր՝ 09-074-0445-0053-ից/ փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ պաշտպանական կարիքների համար:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: |