Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 36/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով ավտոտնակի սեփականատեր Վոլոդյա Աբգարի Համբարձումյանին օտարելու մասին» N79-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման հիմնական մասի 1-ին կետում «20.08.1994» թվերը փոխարինել «01․08․1939» թվերով: