Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Կարեն Օհանյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N4241-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Կարեն Օհանյանին (գրանցման համարը 79.1134582) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի 1-ին փողոց 20 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով: