Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 19-ի արտահերթ նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի N64-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2)Համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային հողամասերում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո դրանք օտարելու և (կամ) վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու թույլտվություն տալու մասին։