Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 245-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2025 թվականի N 245-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 35-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով «ՌԱՄԻՆ ՔԱՄԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահե Սերժիկի Թևանյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի ապրիլի 23-ի թիվ 1718-Տ դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող «ՌԱՄԻՆ ՔԱՄԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Սահմանամերձ փողոց, 11 հասցեում գտնվող 09-002-0064-0071 կադաստրային ծածկագրով 0.16 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27022023-09-0038), Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Սահմանամերձ փողոց, 11/1/1 հասցեում գտնվող 09-002-0064-0112 կադաստրային ծածկագրով 0.002 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23042025-09-0040), Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Սահմանամերձ փողոց, 11/1/2/1 հասցեում գտնվող 09-002-0064-0113 կադաստրային ծածկագրով 0.056 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27022023-09-0042), Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Սահմանամերձ փողոց, 11/1/2/2 հասցեում գտնվող 09-002-0064-0114 կադաստրային ծածկագրով 0.006 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17042025-09-0062) և Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Սահմանամերձ փողոց, 12/3 հասցեում գտնվող 09-002-0064-0078 կադաստրային ծածկագրով 0.04692 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27022023-09-0039) միավորումից առաջացող նոր հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Սահմանամերձ փողոց, 11» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021BZFVSB8/:

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner