Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Նվարդ Բորիկի Առաքելյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 1608-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող՝ Նվարդ Բորիկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, կնքված` 11.04.2025 թվականին, գրանցամատյանում գրանցված 501-ով) 09-005-0724-0016 կադաստրային ծածկագրով 0.106 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1111485) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Մտղապաս թաղամաս, 5/16» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011VWPSZ6Z):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: