Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 8-9 կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 21.02.2017թ. N6 դրական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի գլխավոր հատակագծի փոփոխությունները՝ համաձայն հավելվածի և համայնքային սեփականություն հանդիսացող 0.81121 հեկտար հողամասերը, այդ թվում՝
ա/ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից 0.76971 հեկտար հողամասերը /խառը կառուցապատման հողեր՝ 0.6616 հեկտար, այլ հողեր՝ 0.10811 հեկտար/,
բ/ ջրային նպատակային նշանակության «հիդրոտեխնիկական օբյեկտների հողեր»գործառնական նշանակության 0.0415 հեկտար հողամասը, փոխադրել էներգետիկայի,
կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ՝ ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրատնտեսական համակարգերի շահագործման համար:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: