Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 42-րդ կետով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ Մեղրի համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին և ներկայացվող հայտ-առաջարկներին՝
1) «Մեղրի համայնքի «Արեվիք» արվեստի դպրոց» ու «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ների տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում և նշված շինությունների էներգաարդյունավետ վերազինում,
2) Մեղրի համայնքի սահմանամերձ Նռնաձոր գյուղում շարժական գրադարանի հիմնում,
3) Մեղրի համայնքի բանուկ տարածքներում հասարակական սանիտարական հարմարությունների տեղադրում:
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել համապատասխան համաներդրում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |