Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 25-ի N5 արտահերթ նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի համար արտաբյուջետային հաշիվ բացելու համաձայնություն տալու մասին.
2)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.
3)Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող եվ որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին.
4)Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 6-ի N18 որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: