Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Ալվանք գյուղի 3-րդ փողոց թիվ 8 հասցեում գտնվող գույքը՝ 5483 քմ մակերեսով հողամասի վրա ամրակայված 499,9 քմ մակերեսով շենքը և 444,3քմ մակերեսով շինությունները (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N10092015-09-0008) պաշտպանական կարիքների համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության՝ որպես նրա սեփականություն:
2.Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է նվիրաբերություն ստացողի միջոցների հաշվին:
3.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: