Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և 7-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064 որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 62 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, «ՄՏԳԱԶ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N03122013-09-0014), 09-005-0753-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական կորիզավոր նշանակության 0,41948 հա հողամասից՝ 0,10825 հա հողամասը փոխադրել (համաձայն «Վերտեքս» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի) բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության` ավտոգազալիցքավորման ճնշակայանի կառուցման համար:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, եռամսյա ժամկետում համայնքային բյուջե է մուծում հողամասերի կադաստրային արժեքների նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը 408643 (չորս հարյուր ութ հազար վեց հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ:
3. Համայնքի ղեկավարին ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |