Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 27-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ՆՈՆՆԱ ՍԵՐԳԵՅԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ   հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով  համայնքի  ղեկավարի   առաջարկությունը  և   որոշման   նախագծի    քվեարկության    հետևյալ   արդյունքները`  կողմ-,  դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության   Սյունիքի  մարզի  Մեղրի  համայնքի ավագանին                                            

որոշում   է`

1.Հայաստանի Հանրապետության   Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող Չարենց   փողոցի թիվ   6/1   հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 30,15 քառ.մ     մակերեսով   բնակելի նշանակության  շինությունը (ավտոտնակ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման  02.03.2017թ. N02032017-09-0017  վկայական)  և  նրա   համար սահմանված կարգով   առանձնացված 0.003015հա մակերեսով հողամասը  (ծածկագիր` 09-002-0042-0019)   գնման նախապատվության իրավունքով  (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Նոննա Սերգեյի Մկրտումյանին(անձնագիր` AM0346061, տրված 22.06.2011 թվականին  045-ի կողմից)՝հաշվի առնելով,  որ ինքնակամ կառույցի պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ շինությունը   կառուցված չէ   ինժեներատրանսպորտային   օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, Հայաստանի Հանրապետության հողային  օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կառուցված չէ   քաղաքաշինական   նորմերի   ու կանոնների   էական խախտումներով  և  չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

2.Առաջարկություններ կայացնել Նոննա Մկրտումյանին վճարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշման 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով, 35.1-ին կետով սահմանված վճարները                                           
1)Ավտոտնակի համար 10 000 դրամ x 0,069 x 30.15 քմ = 20 804 (քսան հազար ութ հարյուր չորս) ՀՀ դրամ,                                           
2)Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 342 դրամ x 30.15 քմ =10 312 (տաս հազար երեք հարյուր տասներկու)  ՀՀ  դրամ:

3)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) դրամ պետական գրանցման և 500 (հինգ հարյուր) դրամ պետական տուրքի համար:

3.Համայնքի  ղեկավարին`  ապահովել սույն  որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner