Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Աննա Խաչատրյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հոկտեմբերի 10-ի N4195-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Աննա Խաչատրյանին (գրանցման համարը 79.1278898) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ 1-ին փակուղի շենք 2 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ։