Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ և 76-81-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 39-Ն որոշումը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 11/11 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողերից 0,00448 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0040-0027, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N15042015-09-0020) տրամադրել 10 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով մրցույթային կարգով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանելով 4480 (չորս հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |