Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Աշոտ Ալբերտի Դավթյանի (ծնված՝ 01.01.1954թ.) դիմումը։
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղում գտնվող բնակելի տան հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.02605 հա: Բնակելի տունը կառուցվել է 1978 թվականին, տան զբաղեցրած և դրա համար սահմանազատված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1328-Ն որոշման 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մայիսի 19-ին տրված NԱՏ-19052025-09-0579 և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2025 թվականի ապրիլի 14-ին տրված N Հ-3210 տեղեկանքները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վերականգնել Աշոտ Ալբերտի Դավթյանի սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի տարածքում գտնվող բնակելի տան և պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.02605 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0132-0003) նկատմամբ։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի տարածքում գտնվող՝ Աշոտ Ալբերտի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, 09-092-0132-0003 կադաստրային ծածկագրով 0.02605 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին և նրա վրա ամրակայված անշարժ գույքին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Վարդանիձոր, Վանք թաղամասի 1-ին փողոց, 15» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 091429TZSDUA/:
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: