Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ և 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստաված կարգի 8-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին

 ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-037-0122-0006 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,15008 հա մակերեսով «վարելահող» հողատեսքը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցութային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի տարեկան գին սահմանելով 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0067-0038 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,04192 հա մակերեսով «բազմամյա տնկարկներ» հողատեսքը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցութային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի տարեկան գին սահմանելով 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ:

3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.33 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner