Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 25.12.2019թ. N121 դրական եզրակացությունը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 2019 թվականի հուլիսի 3-ի Մեղրի համայնքի ղեկավարին ուղղած N 06-722 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.005 հեկտար մակերեսով հողամասը՝ (կադաստրային ծածկագիր՝ 09-009-0146-0019, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N26072019-09-0022) համաձայն հավելվածի փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ՝ սեյսմիկ կայանի տեղադրման համար:
2.Սույն որոշման 1-ին կետով բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրված 0.005 հեկտար մակերեսով հողամասը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
3.Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: