Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 14.04.2017թ. N34 դրական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսք նշանակության 0,10831 հեկտար /ծածկագիր՝ 09-092-0313-0006/ հողամասը (համաձայն հավելվածի) փոխադրել բնակավայրերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակության՝ նոր մանկապարտեզի շենք կառուցելու համար:
2. Համայնքի ղեկավարին ձեռնարկել սույն որոշումից բխողա նհրաժեշտ գործառույթների իրականացումը: |