Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Աշոտ Սարգսի Շահբազյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի նոյեմբերի 27-ի N 5354-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաք, Մեժլումյան փողոց, 12 հասցեում գտնվող՝ Աշոտ Սարգսի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26072024-09-0048) 09-005-0077-0012 կադաստրային ծածկագրով 0.07 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասը ու նրա վրա ամրակայված շինությունները և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Կ. Մեժլումյան փողոց, 41/1» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011Y2AUSK2/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: