Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 54-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՎԱՆԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՓՈՂՈՑ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի  N2387-Ն որոշմամբ հաստատված կարգով,   հիմք  ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի և Շվանիձոր գյուղի վարչական ղեկավարիվերանվանման  մասին առաջարկությունը,  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-,  դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի  Հանրապետության     Սյունիքի  մարզի  Մեղրի  համայնքի  ավագանին

 

որոշում է՝

 

 

1.Վերանվանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում գտնվող  2-րդ  փողոցը՝ «Սուրիկ  Միքայելյան» փողոցի:

2.Հանձնարարել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության ևգույքի կառավարմանբաժնին.                                                                                                           

1) սույն որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ փողոցի  վերանվանման պետական գրանցում կատարելու համար:                      

2)սույն որոշմամբ կատարված փողոցի վերանվանման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել  Հայաստանի Հանրապետության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մեղրիի» սպասարկման գրասենյակին և Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնին:                                                                                   

3.Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովելսույն որոշումից բխող գործառույթները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner