Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սիրանուշ Եգորի Մանուկյանի (ծնված՝ 11.10.1956թ.) դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում գտնվող բնակելի տան հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 0,09874 հա, որից 0,0555 հա մակերեսով հողամասը Սիրանուշ Եգորի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,03 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել Սիրանուշ Եգորի Մանուկյանին՝ որպես անհատույց սեփականություն: Հաշվի առնելով, որ բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և նրա վրա ամրակայված շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1328-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վերականգնել Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում գտնվող, Սիրանուշ Եգորի Մանուկյանի սեփականությունը հանդիսացող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,0555 հա մակերեսով օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,03 հա հողամասի հողհատկացման հիմքերը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0047-0032), ճանաչելով նրա սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ:
2․ 0,0855 հա մակերեսով հողամասից ավել օգտագործվող 0.01324 հա մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը կազմում է՝ 1877,7 x 132,4 = 248 610 (երկու հարյուր քառասունութ հազար վեց հարյուր տասը) ՀՀ դրամ, օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սիրանուշ Եգորի Մանուկյանին:
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում գտնվող 0,09874 հա հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը տրամադրել «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Գործարանային փողոց 13/1» հասցե/կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011LLACKNN/:
4. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: