Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-002-0039-0064 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,04 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, 09-002-0039-0046 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,07221 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը 09-005-0046-0020 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,00211 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0046-0008 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,00333 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը 09-005-0027-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,007 հա մակերեսով «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը և 09-005-0756-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,07981 հա մակերեսով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ «վարելահող» հողատեսքը, որոնց նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Համայնքի ղեկավարին` եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: