Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 24-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17–Ի N3 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

 

որոշում   է`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու  2016 թվականի նոյեմբերի 17-ի  N3  արտահերթ նիստի օրակարգը`    

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի պատվավոր  կոչումների և պարգևների մասին:

2.Մեղրի համայնքի   խնամակալության և հոգաբարձության մարմիններին  կից  խնամակալության  և  հոգաբարձության   հանձնաժողով  ստեղծելու  և հանձնաժողովի  անհատական   կազմը  հաստատելու   մասին:

3.«Սյունիքի մարզի Կարճևանի մանկապարտեզ» հիմնարկը  լուծարելու մասին:

4.«Սյունիքի մարզի Լեհվազի մանկապարտեզ» հիմնարկը  լուծարելու մասին:

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողերից, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ տրամադրմանը համաձայնություն տալու մասին:

    6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքիԼիճք գյուղի Զվար    

    տեղամասից սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու մասին:

7. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր և Վահրավար բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին և ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N23-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին:

8.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վահրավար, Լիճք և Կարճևան բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին:

9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության հողերից էներգետիկ օբյեկտի /ջրընդունիչ/ կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner