Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 2-րդ պարբերության 3)-րդ կետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշմամբ հաստատված կարգի, Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N39-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 11/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի պահեստարաններ գործառնական նշանակության 09-002-0064-0119 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N08092017-09-0003) 0,1545 հա հողամասը պահեստարաններ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 927000 (ինը հարյուր քսանյոթ հազար ) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 11/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի պահեստարաններ գործառնական նշանակության 09-002-0064-0117 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N23082017-09-0018) 0,05056հա հողամասը պահեստարաններ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 303360 (երեք հարյուր երեք հազար երեք հարյուր վաթսուն ) ՀՀ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 125,127/1/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 09-002-0061-0069 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N02022017-09-0019) 0,35114 հա հողամասը հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 2 106 840 (երկու միլիոն մեկ հարյուր վեց հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցի թիվ 2/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 09-005-0068-0015 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N17082017-09-0014) 0,0062 հա հողամասը հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 37 200 (երեսունյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
5. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |