Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն 1 740 000 (մեկ միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի՝ նվիրել «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ին որպես նրա սեփականություն:
2․Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր:
3.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |