Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող Սայաթ Նովա փողոցի թիվ 7/4 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 32,7 քառ.մ մակերեսով բնակելի նշանակության շինությունը (ավտոտնակ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.03.2017թ. N06032017-09-0014 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0,00327հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր` 09-002-0042-0018) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Կարեն Գուրգենի Հարությունյանին ( նույնականացման քարտի համար` 002742377, տրված 02.06.2015 թվականին 045-ի կողմից)` հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2.Առաջարկություն ներկայացնել Կարեն Հարությունյանին վճարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշման 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով, 35.1-ին կետով սահմանված վճարները՝
1)Ավտոտնակի համար 10 000 դրամ x 0,069 x 32.7 քմ = 22 563 (քսաներկու հազար հինգ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ,
2)Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 342 դրամ x 32.7քմ =11 184 (տասնմեկ հազար հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ:
3) Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) դրամ պետական գրանցման և 500 (հինգ հարյուր) դրամ պետական տուրքի համար:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: