Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Անուշ Հովհաննիսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի ապրիլի 22-ի N1703-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Անուշ Հովհաննիսյանին (գրանցման համարը՝ 79․1005854) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 86 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի ապրիլի 01-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: