Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 116-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2022 թվականի N 116-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով և 84-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի N 105-Ա որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 1-ին  ենթակետը, 2022 թվականի նոյեմբերի 22-ի N 115-Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հաստատել  «Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի անդամների անհատական կազմը՝ համաձայն N1 հավելվածի:

2.Հաստատել «Կրթության, մշակույթի, կանանց և երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի» խորհրդակցական մարմնի անդամների անհատական կազմը՝ համաձայն N2 հավելվածի:

3.Խորհրդակցական մարմինների նախագահը Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն է: Համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ, խորհրդակցական մարմինների նախագահի գործառույթներն իրականացնում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալը:

4.Խորհրդակցական մարմինների քարտուղարը աշխատակազմի քարտուղարն է:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -10

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(36.00 Կբ) Հիմնավորում
(16.84 Կբ) Հավելված 1
(18.47 Կբ) Հավելված 2
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝Որոշում N125-Ա (02.12.2022)
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner