Հոկտեմբերի 16-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը կրթօջախներ կատարած այցի շրջանակներում եղել է «Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հանդիպել կրթօջախի ղեկավարության, ուսուցիչների և աշակերտների հետ։
Նա նաև շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել ծրագերին, խնդիրներին և կարիքներին, ինչպես նաև պատասխանել աշակերտների և ուսուցիչների հարցերին։
Խ.Անդրեասյանն իր մշտական օգնությունն է առաջարկել և պատրաստակամությունը՝ օժանդակելու հետաքրքիր գաղափարներին։