Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 29-ի N6 արտահերթ նիստի օրակարգը`
1.Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին տրամադրելու մասին:
2.Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
3.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N51-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 4.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2018 թվականի բյուջետային ֆինանսվորման ծրագրային հայտեր ներկայացնելու թույլտվություն տալու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
6.Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N116-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: