Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 1-ի «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին» N66 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին».
2) որոշման հղման մեջ «1918» թիվը փոխարինել «1920» թվով.
3) որոշման 1-ին կետում «հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում» բառերը փոխարինել «համակցված տարածական պլանավորման փաստաթղթում» բառերով: