Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 29-ամյակի կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցներին պարգևատրել՝ համապատասխանաբար 1(մեկ) հաստիքային միավորով աշխատակիցներին 67000 (վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ ներառյալ հարկերը և 0.5(կես) հաստիքային միավորով աշխատակիցներին 33500 (երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի վրա: