Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 20-ի N1 հերթական նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N101-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
2)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
3)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N93 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
4)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N97 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
5)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության մասին.
6) Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
7)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողամաս նվիրաբերելու մասին.
8)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
9)Մեղրի համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |