Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Աննա Վարդանյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 08-ի N2724-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Աննա Վարդանյանին (գրանցման համարը՝ 79.768182) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ.Նժդեհ փողոցի թիվ 7 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: