Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Լիբիկ Հարությունի Օհանյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Ե. Չարենցի փողոց, 11/11 հասցեում գտնվող 23.9 քմ արտաքին մակերեսով շինությունը /ավտոտնակ/ և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00239 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0040-0032) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Լիբիկ Հարությունի Օհանյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.
1) Շինության համար՝ 10 000 դրամ x 0.1209 x 23.9 քմ = 28 900 (քսանութ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ.
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի՝ 1221 դրամ x 23.9քմ = 29 190 (քսանինը հազար հարյուր իննսուն) ՀՀ դրամ.
3) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1-րդ կետի՝ վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |