Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սպարտակ Մարտիրոսյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի համայնքի ղեկավարին ուղղած N 5908-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ձևակերպել Սպարտակ Մարտիրոսյանի կողմից Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկ փողոց, 5-րդ փակուղի 9 հասցեում առանձնատան երկրորդ հարկի և տանիքի կառուցում շինարարական աշխատանքների թիվ 13 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը կցվում է):
2.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: