Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի կանաչապատման, բարեկարգման և սանմաքրման աշխատանքները իրականացնելու համար համապատասխան մարդկային ռեսուսներ և տեխնիկական բազա ունեցող միակ կազմակերպությունը «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի փողոցների, պուրակների, գերեզմանատների և ընդհանուր օգտագործման այլ տարածքների սանմաքրման, աղբահանության, բարեկարգման և պահպանության ծառայությունների մատուցումը իրականացնել «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային համայնքի փողոցների, գերեզմանատների և ընդհանուր օգտագործման այլ տարածքների սանմաքրման, աղբահանության, բարեկարգման և պահպանության ծառայությունների մատուցման մասին» թիվ 74-Ն որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: