Բովանդակություն * | Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը Մեղրիի համայնքապետարանում ընդունել է Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակության անդամներ՝ Բրոն քաղաքի առաջին փոխքաղաքապետ` տիկին Մարտին Շարեյրին, փոխքաղաքապետ Պասկալ Միրային: Այցի նպատակն էր քննարկել ֆրանս- հայկական նոր համագործակցության հնարավորությունները և քույր քաղաք հաստատելու հարցը, ամրապնդել ֆրանս-հայկական բարեկամական կապերը՝ ընդգծելով երկու կողմերի միջև մշակութային և տնտեսական համագործակցության կարևորությունը: Մեղրին և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը կիսում են զարգացման միասնական տեսլական՝ հիմնված տեղական տնտեսության կայունացման, զբոսաշրջության խթանման և մշակութային արժեքների պահպանման վրա: Քույր քաղաք հաստատելու դեպքում Մեղրին և Բրոնը կստեղծեն սերտ կապեր, որոնք հնարավորություն կտան երկու համայնքներին փոխանակել իրենց փորձը և զարգացնել միջմշակութային երկխոսություն՝ նպաստելով համայնքների համատեղ բարգավաճմանը և բարեկեցությանը: |