Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ 1 հասցեում գտնվող 1312,2 քմ մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N1167995) և նրա սպասարման համար անհրաժեշտ 8600 քմ մակերեսով հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ կանոնադրական նպատակներին համապատասխան շահագործման և պահպանության նպատակով: 2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Կարճևան գյուղի 4-րդ փողոց շենք 8 հասցեում գտնվող(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N1163891) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ տարածքները՝ ընդհանուր 103.3 քմ (համաձայն հատակագծի) մակերեսով անշարժ գույքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ կանոնադրական նպատակներին համապատասխան շահագործման և պահպանության նպատակով:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |