Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N 04-Ն որոշումը, Անուշ Ստեփանյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի հոկտեմբերի 25-ի N 4807-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Անուշ Ստեփանյանին (գրանցման համարը՝ 79.1052767) Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 19 բնակարան 4 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2024 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքով: