Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝
1)ֆիզիկական անձանց սեփականություն համարվող հողամասերի, բազմաբնակարան շենքերի բնակարանների ու բնակելի տների համար՝ Ագարակ և Մեղրի քաղաքներում 5000 (հինգ հազար) դրամ, Լեհվազ և Կարճևան գյուղերում` 1000 (մեկ հազար) դրամ, Մեղրի համայնքի մնացած գյուղական բնակավայրերում` 500 (հինգ հարյուր) դրամ.
2) ֆիզիկական անձանց սեփականություն համարվող ոչ բնակելի շինությունների համար` Ագարակ և Մեղրի քաղաքներում 15000 (տասնհինգ հազար) դրամ, Լեհվազ և Կարճևան գյուղերում` 1000 (մեկ հազար) դրամ, Մեղրի համայնքի մնացած գյուղական բնակավայրերում` 500 (հինգ հարյուր) դրամ.
3) իրավաբանական անձանց սեփականություն համարվող անշարժ գույքի համար՝ 20000 (քսան հազար) դրամ: 2.Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար:
3. Սահմանել միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների Մեղրի համայնքի ավտոկանգառներից օգտվելու համար ծառայության վճար՝ ամսական 1 500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
4.Համայնքի վարչական տարածքում տարբեր միջոցառումների կազմակերպման նպատակով համայնքային սեփականություն համարվող մշակույթի տների, դահլիճների, ակումբների օգտագործման տրամադրման համար վճարը սահմանել՝
1) Ագարակի մշակույթի պալատի և Մեղրու մշակույթի տան դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով զրո դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով 1 օրը` 30000- 60000 դրամ: Մեղրի և Ագարակ քաղաքներում գտնվող մյուս դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների նպատակով` զրո դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով 1 օրը` 20000 (քսան հազար) դրամ:
2)Գյուղական բնակավայրերի ակումբների դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով զրո դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 5000 (հինգ հազար) դրամ: 5.Սահմանել Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման և օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար՝ 70000 (յոթանասուն հազար) դրամ
6. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման, օտարման կամ օգտագործման տրամադրման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար.
1) ավտոտնակների, այգետնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների համար՝ 10000 (տաս հազար) դրամ.
2) բնակելի տների, տնտեuական և oժանդակ շինությունների համար՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ. 3)հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների համար՝ 70000 (յոթանասուն հազար) դրամ: 7.Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար.
1)շինությունների համար՝
ֆիզիկական անձանց համար` 10 000 (տասը հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 200 (երկու հարյուր) դրամ.
իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 300 (երեք հարյուր) դրամ:
2)Հողամասերի համար՝
ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար՝ 100 (մեկ հարյուր) դրամ.
իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար՝ 200 (երկու հարյուր) դրամ:
8.Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում տրանսպորտային ծառայությունից (վճարովի ուղևորափոխադրումներ) օգտվող մեկ ուղևորի համար համայնքի կողմից մատուցվող ծառայության դիմաց փոխհատուցման վճար ըստ երթուղիների՝
Ագարակ-Մեղրի (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 դրամ
Ագարակ-Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ
Ագարակ-Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ
Ագարակ-Վարդանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ
Ագարակ-Կարճևան (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 դրամ
Ագարակ-Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ
Ագարակ- Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ
Ագարակ- Նռնաձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ
Ագարակ-Լեհվազ (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ
Մեղրի-Լեհվազ (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 դրամ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |